«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և այդ մասին դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։

Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում»,- հայտնել է Խաչատուրյանը՝ հավելելով. «Ամեն ինչ լավ է լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031