Բաժիններ՝

Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպումը Ճապոնիայի վրա 15,4 մլրդ դոլար է նստել

Տուկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման համար Ճապոնիայի ընդհանուր ծախսերը կազմել են 15,4 միլիարդ դոլար: Այդ մասին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանում հայտնել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոսիրո Մուտոն:

Օլիմպիական խաղերի անցկացումը մեկ տարով հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով, դրանք տեղի կունենան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: «Օլիմպիական խաղերի անցկացման ընդհանուր ծախսերը, որոնք կրել են Ճապոնիայի կառավարությունը եւ Տոկիոյի կառավարությունը, կազմել են 15,4 միլիարդ դոլար»,- ասել է նա:

Կազմկմիտեի գլխավոր քարտուղարը նշել է, որ Խաղերի բյուջեն հետաձգումից հետո վերանայվել է: Օլիմպիական խաղերի անցկացման համար անվտանգ միջավայրի ստեղծման նպատակով լրացուցիչ ծախսվել է 900 միլիոն դոլար հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս