«Բարսան» և «Ատլետիկոն» համաձայնության չեն գալիս
«Բարսելոնան» կավարտի հարձակվող Անտուան Գրիզմանի «Ատլետիկոյում» կիսապաշտպան Սաուլ Նիգուեսի հետ փոխանակման շուրջ բանակցությունները:
Ըստ Diario Sport-ի՝ կողմերը չեն կարողանում փոխզիջում գտնել՝ տնտեսական հարցերի մեծ տարաձայնությունների պատճառով: Բացի այդ, կատալոնացիները ցանկանում էին 20 միլիոն եվրո ստանալ Գրիզմանի կամ կիսապաշտպան Ժաաո Ֆելիքսի համար, ինչը հարիր չէր մադրիդցիներին: «Ատլետիկոն» նույնպես պատրաստ չէր ֆրանսիացուն վճարել այնպիսի աշխատավարձ, որը նա պնդում էր:
Մյուս կողմից, Սաուլը նույնպես չէր ցանկանում բավարարվել ավելի ցածր աշխատավարձով՝ համեմատած այն բանի հետ, թե ինչ կարող է ստանալ Պրեմիեր լիգայում:
Այս առումով ակումբները կարծում են, որ հետագա բանակցությունները պետք է դադարեցվեն։
«Բարսելոնան» կփորձի Գրիզմանին վաճառել մեկ այլ թիմի։ Տարբերակներից են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը»: Միևնույն ժամանակ, ֆրանսիացին հետաքրքրված էր միայն «Ատլետիկո» տեղափոխվելով:
Սիրարփի Աղաբաբյան