Բաժիններ՝

«Բարսելոնան» կասկածում է, որ «Ռեալը» փորձում է հրապուրել իր ֆուտբոլիստին

18-ամյա Իլիկես Մորիբան իրեն լավ է դրսևորել և արդեն 18 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում: Կատալոնական ակումբը ջանքեր է գործադրում աշակերտին իրենց շարքերում պահելու համար, քանի որ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարի անց: Այնուամենայնիվ, բանակցությունները փակուղի են մտել: Ըստ Goal.com-ի, «Բարսելոնան» կասկածում է, որ բանակցություններում առկա խնդիրները կապված են «Ռեալի»՝ խաղացողին գայթակղելու փորձերի հետ:

Աղբյուրի համաձայն՝ Մորիբան ծանուցագիր է ստացել «Բարսելոնայից»: Այնտեղ նշվում է, որ Մորիբան չի մարզվի առաջին թիմի հետ, քանի դեռ ակումբի հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս