Բաժիններ՝

«Ալաշկերտը» շարունակում է պայքարը Չեմպիոններ լիգայում․ «Ալաշկերտ»-«Շերիֆ»

Այսօր Երևանի ժամանակով 19։00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Երևանի «Ալաշկերտը» կընդունի մոլդավական «Շերիֆին»։

«Ալաշկերտ»

Նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը: Թիմը հինգ միավորով առաջ էր մոտակա հետապնդողից և առաջնությունն ավարտեց դրական նոտայով՝ «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակներ նվազագույն առավելությամբ (1:0): Բացի Չեմպիոնների լիգայի ուղեգրից, թիմն ունեցավ նաև նոր մարզիչ՝ Ալեքսանդր Գրիգորյանը:

Առաջին փուլում հայկական թիմը որպես մրցակից ստացավ անզիջող «Կոնախ Կուային»: Առաջին խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին, որից հետո տանտերերը հարցը որոշեցին լրացուցիչ ժամանակում (1:0), ինչն ուղեգիր բերեց այս փուլ:

«Շերիֆ»

Անցած մրցաշրջանում «Շերիֆը» 19-րդ անգամ նվաճեց Մոլդավայի չեմպիոնի կոչումը: Ամբողջ մրցաշարի ընթացքում «դեղին-սևերը» կարողացան 32 հաղթանակ տոնել ու երեք անգամ ոչ-ոքի խաղացին, ինչը բերեց ոսկե մեդալների ու երկրի չեմպիոնի կոչումը:

Հատկանշական է, որ թիմն ի վերջո վաստակեց 99 միավոր: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Տիրասպոլի թիմը երկու անգամ հաղթեց ալբանական «Տեուտային» (4:0 և 1:0):

Այսօր մրցակիցները կխաղան հնարավորինս ուշադիր պաշտպանությունում: Երկու թիմերի համար էլ հաջորդ փուլ անցնելը շատ կարևոր է, այնպես որ, թիմերը զգույշ են լինելու։

Ամենայն հավանականությամբ, հայկական թիմի ֆուտբոլիստները կարող են պարտադրել իրենց խաղը և ստանալ կարևոր հաղթանակ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս