«Կա կասկած՝ սա գծված խաղի տրամաբանության ներքո է, ՀՀ-ին պարտադրված նոր զիջումները չեն կարող լինել խաղաղ ճանապարհով». Աբրահամյան

Սահմանի լարվածությամբ Ադրբեջանը երկու խնդիր է լուծում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ և նշեց այդ խնդիրները:

«Առաջինը. իր համար ռազմավարական և մարտավարական առումով հնարավորություն է ստեղծել Հայաստանին մինչև վերջ ճնշելու և բանակցային գործընթացում առավելագույնը ստանալու համար։ Եվ սա գործընթաց է, ինչը ցանկության, կամքի և ստեղծված բարենապաստ պայմաններում հանրավորություն կարող է տալ Ադրբեջանին լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելու համար»,-ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս պահին այդքան էլ հակված չէ այն մոտեցմանը, որ սա կարող է վերածվել լայնածվաալ ռազմական գրոծողությունների, անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում։ «Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում որևէ լուրջ միջոցառում չի իրականացնում՝ քաղաքական, դիվանագիտական և ռազմական առումով։ Նաև սա է որոշակի կասկածներ առաջացնում, որ սա որոշակի գծված խաղի տրամաբանության ներքո է, Հայաստանին պարտադրված նոր զիջումները չեն կարող լինել խաղաղ ճանապարհով»,-սաաց նա։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ պետք է ամրագրենք՝ այս իշխանությունը ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը ապահովելուց էլ արդեն հրաժարվել է։

«Այն խաղաղությունը, որը այս իշխանությունը ընտրություններից առաջ էր խոստանում, անարժանապատիվ խաղաղություն էր, որը բերելու էր շատ ավելի մեծ սպառնալիքների։ Նիկոլ Փաշինյանը այնպիսի անձ է, որ վրեժխնդիր է լինում անձանցից, ովքեր փչացնում են իր տրամադրությունը: Այս իշխանության նպատակն է պետական ինստուտների փլուզումից հետո վերացնել այն դիմադրությունը, որը կա հասարակության շրջանում»,-նշեց Աբրահամյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամը նշեց, որ իրենց գործառույթը պետք է լինի այս իշխանության լկտիության սանձումը և կամայականության զսպումը։ «Իմ մտահոգությունն այն է, որ այս իշխանությունը ցավալիորեն մանդատ է ստացել՝ ոչ միայն շարունակելու իր պաշտոնավարելու, այլ մեր երկիրը նոր կորուստների ճանապարհով տանելու համար»,–ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս