Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԲԴԽ վարչության պետերից մեկը

Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Փոլադյանի պարտադրված հրաժարականից հետո նշանակվել է Խաչիկ Ղազարյանը: Վերջինս մինչ այս նշանակումը ղեկավարում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) վարչություններից մեկը:

Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ պատասխանեցին ԲԴԽ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ԲԴԽ նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի պահանջով առաջիկայում Կարեն Փոլադյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Գրել էինք նաև, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական, բազմաթիվ սկանդալային իրադարձությունների կենտրոնում հայտնված Աննա Վարդապետյանը: Օրեր անց՝ հուլիսի 13-ին, Կարեն Փոլադյանը հրաժարականի դիմում գրեց:

Ըստ էության, հավանաբար հասարակական աղմուկից այս փուլում խուսափելու համար ԲԴԽ-ում խնդրի ժամանակավոր լուծումը գտել են ԲԴԽ ներկայացուցչի այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակելով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031