Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031