Ինչ կլինի, եթե առավոտյան սուրճը փոխարինեք կիտրոնով գոլ ջրով
Բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհում իրենց օրը սկսում են ոչ թե սուրճով, այլ կիտրոնով գոլ ջրով: Ինչո՞ւ: Դրա համար կան մի շարք պատճառներ:
1. Դետոքսիկացիա
Ձեր լյարդը շնորհակալ կլինի կիտրոնով ջրի համար, քանի որ կսկսի պայքարել շատ ավելի քիչ քանակությամբ տոքսինների դեմ:
2. Քաշի նվազում
Հայտնի է, որ կիտրոնով ջուրը լավ օգնական է նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից: Բանը նրանում է, որ կիտրոնաջուրը բարելավում է մարսողությունը և արագացնում է նյութափոխանակությունը:
3. Իմունային համակարգի ամրապնդում
Մեծ քանակությամբ վիտամին C-ի հաշվին՝ կիտրոնը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:
4. Հակաբորբոքիչ ազդեցություն և օգնություն հոդերին
Կիտրոնաջուրն օրգանիզմից շատ լավ հեռացնում է միզաթթուն՝ դրանով իսկ անցկացնելով հոդացավերը:
5. Տոնուս և լավ տրամադրություն
Կալցիումը, որը պարունակվում է կիտրոնի մեջ, բարերար ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա: Ինչպես նաև կիտրոնի բույրը նորմալացնում է էմոցիոնալ դրությունը և թարմացնում է մտքերը:
Հակացուցումներ
Չնայած այս ամենին, կիտրոնաջուրն ունի նաև որոշ հակացուցումներ, որոնք պետք է անպայման հաշվի առնեք:
1. Կիտրոնաջուրը պետք է խմել միայն ձողիկով, քանի որ թթուն կարող է վնասել ատամների էմալը:
2. Կիտրոնաջուրը կարող է ստամոքսի այրոց առաջացնել:
3. Այն կարող է ալերգիայի պատճառ լինել:
Ինչպես խմել կիտրոնաջուրը
Մեկ բաժակ ջրին բավական է ավելացնել 2-3 շերտ կիտրոն: Ըստ ցանկության՝ կարող եք ավելացնել մեղր կամ կոճապղպեղ: Ջուրը պետք է անպայման գոլ լինի: Խմել առավոտյան մեկ բաժակ դատարկ ստամոքսին և ևս մեկը՝ երեկոյան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը