
Ադրբեջանի ԶՈՒ վերահսկած տարածքում հայտնված կոմբայնը և կոմբայնավարը վերադարձվել են. ՀՀ ՊՆ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին: