Բաժիններ՝

Թուրքիան կարող է փակել սահմանները զբոսաշրջիկների համար

Թուրքիան կարող է փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի նոր «Դելտա շտամի» պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Եթե այն թափ հավաքի, ապա ստիպված կլինենք փակել սահմանները։ Ինչքան երկար ձգվի, այնքան երկար կտևի նորմալ կյանքին վերադառնալու ժամկետը»,- ասել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ 2021-ին Թուրքիայի հանգստավայրերը ծրագրում են ընդունել 25 մլն զբոսաշրջիկ և ստանալ 20մլրդ դոլար։

«Սակայն իմ ցանկությունն է հյուրընկալել 30մլն զբոսաշրջիկ և ստանալ 23 մլրդ դոլար»,- եզրափակել է թուրք նախարարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս