Բաժիններ՝

43-ամյա տղամարդը ձերբակալվել է…

Հուլիսի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի տարածքից գողություն են անում։

Ահազանգով մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հանցագործությունը կատարելու պահին բռնեցին և բերման ենթարկեցին 43-ամյա մի տղամարդու։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գողոնը։

Ոստիկանությունում պարզվեց, որ տղամարդը կատարել էր 8 նմանատիպ գողություններ ևս։

Հարուցվել է քրեական գործ։

43-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031