Բաժիններ՝

Թուրքիայի ԱԺ նախագահը դատապարտել է գլխաշորով կանանց մասին ԵՄ դատարանի վճիռը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա խոսքով՝ ԵՄ դատարանի որոշումը խախտում է մուսուլմանների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խոչընդոտ կարող է հանդիսանալ հասարակական խաղաղության, տարբեր կրոնի ներկայացուցիչների՝ կողք կողքի ապրելու և կրոնական խտրականության կանխարգելման համար։

Նշենք, որ ավելի վաղ Եվրամիության արդարադատության դատարան էին դիմել երկուա մուսուլման կանայք, որոնց գործատուները արգելել էին աշխատավայրում գլխաշոր կրել։ Դատարանը վճռել էր, որ որոշակի պայմաններում գործատուները կարող են պահանջել աշխատակիցներից՝ չկրել կրոնական կամ քաղաքական տեսակետներ արտահայտող սիմվոլներ, տվյալ դեպքում՝ մուսուլմանական գլխաշորեր։

Եվրադատարանն առաջնորդվել է այն սկզբունքով, որ գործատուները ցանկանում են իրենց հաճախորդներին ներկայանալ չեզոք դիքերից՝ առանց որևէ կրոնական, քաղաքական կամ այլ նախասիրություն ցուցադրելու կամ պարտադրելու։ Հետևաբար որոշումը տարածվում է ոչ միայն մուսուլմաննեերի, այլ ընդհանրապես բոլոր կրոնների ներայացուցիչների վրա։ Հայտնի է նաև, որ դատարան դիմած կանանցից մեկի գործատուն ավելի վաղ արգելել էր մեկ այլ աշխատակցի՝ խաչի տեսքով կախազարդ կրել աշխատավայրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս