Բաժիններ՝

Զոհված համագյուղացու հիշատակին Քարահունջում հուշաղբյուր է կառուցվում

ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ գյուղում հուշաղբյուր է կառուցվում Արցախյան 3-րդ պատերազմում գյուղի միակ նահատակված զինծառայող Անդրեյ Դանիելյանի հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշաղբյուրի կառուցման նախաձեռնությունը համայնքի ղեկավար Արսեն Ղահրամանյանինն է:

«Հուշաղբյուրի կառուցման համար դիմել ենք ԱՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարին և ստացել ֆինանսական աջակցություն: Արդեն հունիսի 6-ից նրա անմիջական միջնորդությամբ աշխատանքները կազմակերպել և սկսել են գյուղի երիտասարդները. գործընթացն ավարտման փուլում է»,- նշել է Ա. Ղահրամանյանը:

Նա նշել է, որ հուշաղբյուրի բացման արարողութունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ հերոսի ծննդյան օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031