
Ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ

Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։
Համերգը կկայանա հուլիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նվագախումբը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։
Ծրագրում Վ. Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 20 ռե մինոր և Ֆ. Մենդելսոնի Ջութակի կոնցերտ մի մինոր երկ. 64 ստեղծագործություններն են։
Միջոցառումը տեղի է ունենում Բեռլինի Debut in Deutschlandfunk Kultur համերգին ընդառաջ: Երևանյան համերգը կկայանա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Ֆ. Մենդելսոնի Ջութակի կոնցերտով Դիանա Ադամյանը ելույթ է ունենալու նաև Գերմանիայում: