
Հայաստանի օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնել է Տոկիո

Հայաստանի օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնեց Տոկիո: Մարզիկներից Տոկիո են մեկնել լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, նրանց մարզիչ Արմինե Ավետիսյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և մարզիչ Հովհաննես Դավթյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելա Յայլյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը` հավաքականի երկրորդ մարզիչներ Ռոբերտ Պետրոսյանը և Կարեն Ղազարյանը:
Ավելի վաղ Տոկիո էին մեկնել նաև Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ և Խաղերում միակ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական թիմի բժիշկներ Դավիթ Մոսինյանը և Հարություն Պրազյանը:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: