
Չինուհին, նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար, նրա մեքենայով 2 օրում 49 անգամ անցել է կարմիր լույսի տակով

Չինաստանի կինը նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար նրա մեքենայով միտումնավոր խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները․ նա 2 օրում 49 անգամ անցել է կարմիր լույսերի տակով:
Oddity Central-ըի փոխանցմամբ՝ ընկերոջ կողմից լքված չինուհի Լուն, չկարողանալով համակերպվել իրավիճակին, որոշել է այնպես անել, որ նախկին սիրելին օրենքի հետ խնդիրներ ունենա։ Այդ իսկ նպատակով կինը համոզել է մեկ այլ տղամարդու մեքենաների առցանց վարձույթի հավելվածի միջոցով պատվիրել նախկին ընկերոջ Audi մեքենան, ապա խախտել է երթևեկության կանոնները:
Սակայն հետաքննության արդյունքում ոստիկանները պարզել են ամենը ու բերման են ենթարկել Լուին։
Ի դեպ, Լուի հանցակիցը ոստիկանությունում խոստովանել է, որ համաձայնել է մեքենան վարձակալել, քանի որ չինուհին խոստացել էր ժամադրության գնալ իր հետ: