ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Մբապպեին այնքան, որքան Նեյմարին
ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է համոզել ֆրանսիացի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեին ստորագրել նոր պայմանագիր:
Ըստ Marca-ի ՝ փարիզյան թիմի ղեկավարները պատրաստ են ֆրանսիացի ֆուտբոլիստին վճարել այնքան գումար, որքան բրազիլացի հարձակվող Նեյմարին։ Կիլիանը կարծում է, որ չի կարող իրականացնել իր հավակնությունները ՊՍԺ-ում, և ժամանակն է տեղափոխվել առաջ: Բացի այդ, Մբապպեն իրեն չի զգում որպես թիմի գլխավոր աստղ, որտեղ, բացի իրենից, խաղում է նաեւ Նեյմարը: Հիշեցնենք, որ ֆրանսիացին կցանկանար տեղափոխվել «Ռեալ»:
Նախորդ մրցաշրջանում Կիլիան Մբապպեն երեսունմեկ հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում: Հարձակվողը խփել է քսանյոթ գոլ ուկատարել յոթ գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան