
Մթերքներ, որոնց օգտագործումը երիտասարդացնում է մաշկը

Ցանկալի է մթերքներն օգտագործել պարբերաբար, քանի որ միայն այդ դեպքում դրանք դրական ազդեցություն կունենան մաշկի և առհասարակ առողջության վրա։
Նուշ
Նուշը հարուստ է վիտամին E- ով և օմեգա 3-ով, որոնք նպաստում են սրտի, ուղեղի և հոդերի բարելավմանը։ նուշի ամենօրյա օգտագործումը տարբեր աղանդներում, աղցանների մեջ կօգնի ձեր մաշկին ավելի երիտասարդ մնալ։
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը հիանալի է մաշկի համար։ Այն հատկապես օգտակար է չոր մաշկի և կնճիռների համար։ Այն հաճախ ներառեք ձեր բաղադրատոմսերում։ Կարելի է ավելացնել նաև սմուզիներին։
Ավոկադո
Ավոկադոն կարելի է օգտագործել աղցաններում։ Այն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա3-ի յուղեր ինչպես նաև հարուստ է վիտամին E- ով։
Ավոկադոն մեծ կիրառություն ունի մաշկի խնամքի պարագաների այդ թվում և դիմակների մեջ։
Բուլղարական պղպեղ
Բուլղարական բոլոր պղպեղները (կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն) հիանալի են մաշկի համար։ Պարունակում են մեծաքանակ վիտամին C, որը հատկապես օգտակար է չոր մաշկի համար։ Այն օգնում է նաև կոլագենի արտադրությանը;
Սպանախ
Հարուստ է C և E վիտամիններով։ Սպանախը դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը։ Այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սպանախը կարող եք օգտագործել ապուրների, աղցանների կամ սմուզիների մեջ։
Դառը շոկոլադ
Շոկոլադը իսկապես օգտակար է մաշկի համար։ Շոկոլադի օգտագործումը խոնավեցնում է մաշկը։ Պաշտպանում է արևային այրվածքներից։ Լավագույն դառր շոկոլադը պարունակում է 85% կակաո և չունի քաղցր համ։