Բաժիններ՝

«Յուվենթուսը» կիապաշտպանների տեղափոխություն է առաջարկել «Բարսելոնային»

Թուրինյան «Յուվենթուսը» ցանկանում է խաղացողներ փոխանակել կատալոնական «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:

«Ծեր սինյորան» հետաքրքրված է բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի վերադարձով: Նրա փոխարեն թուրինյան ակումբը պատրաստ է տալ ուելսցի Աարոն Ռեմսիին:

Հիշեցնենք, որ Միրալեմը պաշտպանել է իտալական գրանդի գույները 2016-ից 2020 թվականներին: Անցած մրցաշրջանում բոսնիացին չկարողացավ իրեն ապացուցել «Կամպ Նոուում», ուստի «Բարսելոնան» դժվար թե դեմ լինի ֆուտբոլիստի հեռանալուն:

Ռեմսին «Յուվենթուսում» է խաղում 2019 թվականի ամռանից: Անցած մրցաշրջանում A սերիայում ուելսցին անցկացրեց 22 հանդիպում, խփեց երկու գոլ ու կատարեց չորս գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս