
Ալիևն այսօր ընդունել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին

Եվրախորհդի նախագահ Շառլ Միշելն այսօր ժամանել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, եվրոպացի գործչին ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Կողմերն արդեն զրույց են ունեցել աշխատանքային ճաշի սեղանի շուրջ, այնուհետև համատեղ լուսանկար են արել:
Հիշեցնենք, որ նախօրեին Շառլ Միշելը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը վերջինիս հետ զրւյցում ընդգծել է, որ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքները: