
Նաոմի Քեմփբելը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Հայտնի սուպերմոդ Նաոմի Քեմփբելն աշխարհահռչակ դիզայներ Ջաննի Վերսաչեի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ ինքնատիպ ձևով հարգանքի տուրք է մատուցել մտերիմ ընկերոջը:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ «սև հովազը» սոցցանցերում հրապարակել է նորածին դստեր լուսանկարը, որում թեև փոքրիկի դեմքը չի երևում, սակայն հստակ կարելի է տեսնել, որ նա կրում է Versace բրենդի հագուստ:
«Սիրում եմ քեզ, Ջաննի Վերսաչե»,- լուսանկարին կից գրել է 50-ամյա մոդելը: