
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` ջերմաստիճանը կբարձրանա

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։