Բաժիններ՝

38-ամյա բնակիչը հրակայուն նյութերի գործարանից պարբերաբար գողություններ է արել

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Թումանյան քաղաքի 38-ամյա բնակիչը հրակայուն նյութերի գործարանից վերջին ամիսներին պարբերաբար գողություններ է արել։

Ըստ տեղեկությունների՝ գողություն էր արել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սանահին-Քոբայր միջկայարանային հատվածից։

Տվյալների իսկությունը ստուգելուց հետո Թումանյանի ոստիկանները հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է գողոնի մի մասը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս