Դանիելյանը հաղթեց, Սարգսյանը պարտվեց. շախմատի աշխարհի գավաթի խաղարկության այլ արդյունքներ
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեցին երկրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներց Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեցին, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, իսկ Էլինա Դանիելյանը կականց պայքարում նույնպես գերազանցել է մրցակցին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։
Ռեկորդային թվով հայ շախմատիստներ են Հայաստանն այս տարի ներկայացնում աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել է 4։ Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին` 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: