
Ո՞ր դեպքերում օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն․ պարզաբանում

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։
Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.
- Հյուսիսային պողոտա,
- «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
- «Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
- «Դալմա մոլ» առևտրի կենտրոն,
- «Կասկադ» համալիր։