Բաժիններ՝

Նախագահական նստավայրում կայացել է դատավորների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հուլիսի 15-ին տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ, որ գիտակցում եք այն բարձր պատասխանատվությունը, որն այսօրվանից ստանձնում եք: Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ ձեր հաջողությունը մեր ողջ դատական համակարգի հաջողությունն է լինելու»,-ընդգծել է նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս