Ռուսաստանում COVID-19-ի պատճառով 786 մահ է արձանագրվել մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 786-ով՝ մեկ օր առաջվա 780-ի դիմաց, դա նոր առավելագույնն է համավարակն սկսվելուց ի վեր: Ընդամենը վարակից մահացել է 145 278 մարդ, հուլիսի 14-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,48 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 827-ով՝ մինչեւ 5 857 002: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,41 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 454 241 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում ավելացել է 21 269-ով՝ մինչեւ 5 257 483: Դուրս գրված հիվանդների բաժինը շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 89,8 տոկոսը., հաղորդել է ՏԱՍՍ-ը: