«Վերաբերո՞ւմ է, արդյոք, այս ունիվերսալ խոստովանությունը ներկայումս ՍԴ֊ում քննվող գործին»․ Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որը լուծած լինի իշխանության հարցը, այպիսի բան երբևէ չի լինի, այդ հարցը լուծվում է փողոցում». ՍԴ նախկին դատավոր Ֆ.Թոխյան։

Վերաբերո՞ւմ է, արդյոք, այս ունիվերսալ խոստովանությունը ներկայումս ՍԴ֊ում քննվող գործին, վստահ եմ՝ ոչ, անկախ կայացվելիք որոշումից և անկախ «փողոցում» ակնկալվող զարգացումներից։ Սա բնավ իշխանության խնդիր չէ, սա աննախադեպ ընտրություն է՝ Հայաստանի ու Արցախի հարցում «ցավոտ» պայմանագրեր ստորագրելու պատրաստակամության և գոնե դրան դիմակայելու հնարավորության միջև։ Եթե նախապատվությունը տրվեց առաջինին, ապա շատ մոտ ապագայում առնվազն ոչ մի նշանակություն չի ունենա, թե հետագայում ովքեր կլինեն իշխանության մեջ, ովքեր կլինեն ՍԴ դատավորներ և շատ այլ կայուն թվացող երևույթներ։

Հ.Գ. Առժամանակ ձեռնպահ կմնամ գրառումներից, դեռևս իմաստ չեմ տեսնում …»։

Տեսանյութեր

Լրահոս