ԱԺ-ում ստացել են հերթական պարգևավճարները

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, խորհրդարանում ստացել են հերթական պարգևավճարները։ Այս մասին 168.amտեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ:

Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, ԱԺ աշխատակազմին պարգևավճարներ տալու վերաբերյալ պաշտոնական կայքում որևէ հաղորդագրություն չէին տեղադրում, դրանք անաղմուկ էին բաժանում։ Պատերազմից հետո սա առաջին դեպքն է, որ կայքում այդ կարգադրությունը տեղադրվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031