Ամեն օր թեյ խմելու 8 պատճառ

Այն կարող է հանգստացնել Ձեզ, երբ ուզում եք թուլանալ կամ արթնացնել, եթե անհրաժեշտ է լրացուցիչ էներգիա: Դժվար է թվարկել թեյի բոլոր արժանիքները: Եվ այսպես, անցնենք փաստերին:

Պատճառներ՝ թեյ խմելու համար

1. Թեյ պատրաստելը շատ ավելի հեշտ է, քան սուրճ պատրաստելը: Սուրճ պատրաստելու համար ավելի հաճախ անհրաժեշտ են լինում հատուկ սարքավորումներ, իսկ թեյի համար անհրաժեշտ է եռացրած ջուր, թեյ և բաժակ: Ամեն ինչ շատ պարզ է:

2. Կանաչ թեյը կօգնի առողջ պահել ոսկորները

Կանաչ թեյը շատ օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ այն իջեցնում է օստեոպարոզային կոտրվածքների ռիսկը:

3. Առանց քաղցրի սև թեյն օգնում է ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից

Հետազոտությունները ցույց են տվել, որ սև թեյը պարունակում է պոլիֆենոլներ, որոնք դանդաղեցնում են այն բակտերիաների առաջացումը, որոնք դառնում են տհաճ հոտի պատճառ:

4. Չինաստանում թեյը համարվում է կենսական անհրաժեշտություն

Փայտի, բրնձի, յուղի, աղի և քացախի հետ հավասարապես, թեյը համարվում է այն բանը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել նույնիսկ մեկ օր:

5. Թեյն ունի հանգստացնող հատկություն

Թեյերն ունակ են հանգստացնել և թուլացնել մարդուն և, ի տարբերություն հաբերի, դրանք քիմիա չեն պարունակում:

6. Թեյը կարող է թեթևացնել սեզոնային ալերգիան

Եթե Դուք տառապում եք սեզոնային ալերգիայով, ապա սկսեք Ձեր օրը եղինջից պատրաստված մեկ բաժակ թեյով:

7. Որոշ գիտնականներ պնդում են, որ թեյն ավելի օգտակար է, քան ջուրը

Թեյն ընդունակ է խոնավեցնել Ձեր օրգանիզմն այնպես, ինչպես ջուրը, այսինքն՝ այն կարող է ամբողջությամբ փոխարինել ջրին: Եվ քանի որ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, ուրեմն այն ջրից ավելի օգտակար է:

8. Թեյ՝ ճաշից հետո

Այն խմում են, որպեսզի կրճատեն ճաշի և ընթրիքի միջև ժամանակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս