Բաժիններ՝

Մուշի քրեական հետախույզները հայտնաբերել են ապօրինի թմրանյութ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հուլիսի 4-ի ժամը 23-ին:

«Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից բերման ենթարկեցին 40-ամյա մի տղամարդու, որի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ կար: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը, պատրաստելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ տոպրակում հայտնաբերվեց 154 գրամ բուսական զանգված: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031