
Երևանում մեքենան վրաերթի է ենթարկել անչապահաս հետիոտնին․ Shamshyan.com

Այսօր ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի 2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին: Ավելի ուշ նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: