Բաժիններ՝

2021 թվականի հունիսը դասվել է ամենաշոգերի թվին օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ

2021 թվականի հունիսը դարձել է աշխարհում ամենատաքերից մեկը՝ բաժանելով 4-րդ տեղը 2018 թվականի հետ՝ 2016, 2019 եւ 2020 թվականների համանման ժամանակամիջոցներից հետո: Ինչպես հուլիսի 7-ին հաղորդվում է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվության մեջ, անցյալ ամիսը միջին հաշվով Ցելսիուսի 0,21 աստիճանով եղել է ավելի տաք, քան 1991 – 2020 թվականների համանման ժամանակամիջոցներում։

2021 թվականի հունիսը դարձել է Եվրոպայում երկրորդ ամենատաք ամիսը 2019 թվականի հունիսից հետո՝ հասնելով իր առավելակետին տարածաշրջանի արեւելյան մասում: Անցյալ հունիսի միջին ջերմաստիճանը Եվրոպայում եղել է Ցելսիուսի 1,5 աստիճանով ավելի տաք, քան 1991 – 2020 թվակաների համանման ժամանակամիջոցներում: Անցյալ ամիսը նաեւ մի քանի ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանել Հյուսիսային Ամերիկայի մի շարք շրջաններում՝ դառնալով այդ կերպ ամենատաք հունիսը մայր ցամաքում օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ: Արկտիկական Սիբիրի շրջանում 2021 թվականի հունիսը մտել է ամենաշոգ հունիսների հնգյակը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը 2018, 2019 եւ 2020 թվականներից հետո:

Ըստ որում Անտարկտիկայում ջերմաստիճանը եղել է նորմայից ցածր: Բոլոր ներկայացված արդյունքները հիմնված են համակարգչային վերլուծության վրա՝ արբանյակներից, նավերից, ինքնաթիռներից եւ ամբողջ աշխարհի օդերեւութաբանական կայաններից ստացված զանազան չափումքների օգտագործմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս