Բաժիններ՝

Չեխիայում չորս մարդ է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետևանքով

Չեխիայի հյուսիս – արեւմուտքի Ուստեցկի երկրամասում հուլիսի 6-ին չորս մարդ է վիրավորվել Լովոսիցե քաղաքի կենսավառելքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդրել է Չեխիայի հեռուստատեսությունը:

Տուժածներից մեկը ծանր վերքեր է ստացել եւ հիվանդանոց է տեղափոխվել փրկարաների ուղղաթիռով: Մետաղաթերթերի կույտերը, որոնք կազմել են արտադրամասերից մեկի կառուցվածքը, տասնյակ մետրերով հեռու են նետվել: Դրանք փակել են, մասնավորապես, երկաթուղու հատվածը, որն անցնում է գործարանի տարածքի մերձակայքով: Այնտեղ գնացքների երթեւեկությունը դադարեցված է:

Պայթյունը տեղի է ունեցել Preol ընկերությանը պատկանող գործարանի տարածքում: Ընկերությունը Չեխիայում կենսավառելիքի խշորագույն արտադրողն է: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկրարաներն ու հրշեջները: Թունավոր նյութերի արտանետում օդ տեղի չի ունեցել, ճշտել է հեռուստատեսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031