Ֆիլիպինցի զինվորականները հայտնաբերել են կործանված C-130-ի ինքնագրիչը
Զինվորականները հայտնաբերել են Խոլո կղզում աղետի ենթարկված C-130 նքնաթիռի ինքնագրիչը: Այդ մասին ABS-CBN մեդիախմբին հայտնել է հանրապետության զինված ուժերի հրամանատար Սիրիլիտո Սոբեջանան:
Նրա խոսքով՝ սեւ արկղը հայտնաբերվել է տակավին հուլիսի 5-ին: «Հենց այժմ այն գտնվում է քննիչների մոտ, նրանք պարզում են, թե որն է եղել վերջին խոսակցությունն օդաչուի եւ անձնակազմի միջեւ»,- պարզաբանել է նա: Սոբեջանան հավելել է, որ ռազմաօդային ուժերին հանձնարարել է ստուգել ռազմական ինքնաթիռների թռիչքային պիտանիությունը: Մինչդեռ 49 զոհված զնվորականներից յոթն արդեն ճանաչված են: Մնացածների ինքնությունը կնույնականացվի ԴՆԹ անալիզի միջոցով:
Հուլիսի 4-ին Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը վայրէջք կատարելիս կործանվել է երկրի հարավ -արեւմուտքի Սուլուի նահանգում: Օդանավը տեղափոխում էր 96 զիվորակաների, որոնք ուղեւորվորվում էին Խոլո կղզի ծայրահեղականներին եւ ապստամբներին դիմակայելու համար ահաբեկչության դեմ պայքաի օպերատիվ խմբի կազմում: Ավիաաղետի հետեւանքով զոհվել է 52 մարդ, այդ թվում երեք քաղաքացիական անձ, զանազան վնասվածքներ են ստացել 47 զինվորական եւ չորս հոգի, որոնք գտնվում էին դրսում ինքնաթիռն ընկնելու պահին: Սկզբնական վարկածի համաձան՝ C-130-ը մտել է թռիչքա-վայրէջքային գոտի եւ կործանվել, ինչից հետո հրդեհ է բռնկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: