
Թուրքիայում զբոսաշրջային նավ է խորտակվել, ինչի հետևանքով Ֆրանսիայից հանգստի մեկնած 2-ամյա երեխա է մահացել

Թուրքիայի Ֆեթհիյե շրջանի Բելչեքիզ լողափից 50 մետր հեռավորության վրա զբոսաշրջային մոտորանավակ է խորտակվել, հայտնում է TRT Haber-ը և հավելում, որ նավում եղել է 38 մարդ:
Նավի խորտակման հետևանքով մահացել է 2-ամյա մի տղա, որը ծնողների հետ Ֆրանսիայից Թուրքիա էր եկել հանգստի, տուժել է 2 չափահաս զբոսաշրջիկ։
«Հակառակ բժիշկների գործադրած ջանքերին՝ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել», – հայտնել են լրագրողները՝ խոսելով Ֆրանսիայից ծնողների հետ հանգստի ժամանած երեխայի մահվան մասին։
Դեպքի վայր ժամանած շրջանի ղեկավար Էյուփ Ֆիրաթն ասել է, որ նավի առաջամասում անցք է բացվել, ինչն էլ հանգեցրել է խորտակման։
Դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել երեկ՝ համացանցում հայտնված տեսանյութից հետո։