«Ուրարտու»-ն արդեն իսկ Սլովենիայում է
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն արդեն իսկ ժամանել է Սլովենիա:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտուն» Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնեց Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։
«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։
Դարպասապահներ
Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան
Պաշտպաններ
Էդգար Գրիգորյան, Սալոմոն Նիրիսարիկե, Վադիմ Պարամոնով, Նանա Անտվի, Աննան Մենսահ, Պյոտր Տեն, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Էրիկ Փիլոյան
Կիսապաշտպաններ
Հակոբ Հակոբյան, Ուգոչուկվու Իվու, Վիտինյո, Օլեգ Պոլյակով, Նարեկ Գրիգորյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Ռոբերտ Բաղրամյան, Պիտեր Մուտումոսի, Լիվիո Միլտս
Հարձակվողներ
Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան, Գևորգ Տարախչյան
Հավելենք, որ «Մարիբոր» – «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Սլովենիայի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպումը կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությամբ։