Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Իտալիայից
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստն անցկացնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղից թարմ լուսանկարներ է հրապարկել:
Դրանցում բազմազավակ մայրիկը կրում է վագրային նախշերով կարճ զգեստ, որը հիանալիորեն ընդգծում է նրա բարեմասնությունները: Քարդաշյանը զգեստը համադրել է նույնանախշ բարձրակրունկներով, կլատչով: Հետաքրքրական է, որ անգամ մատնահարդարումն է արված վագրային նախշերով:
Լուսանկարներում 40-ամյա հեռուստաաստղը ուտում է հայտնի իտալական սպագետիի, ինչպես նաև վստահ կեցվածք է ընդունել աշխարհահռչակ Տրևի շատրվարի ֆոնին` պարծենալով գայթակղիչ մարմնով:
Պարբերականը նկատում է, որ, ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու ֆոնին, Քարդաշյանը, ինչպես երևում է, լավ տրամադրություն ունի: