Բաժիններ՝

Կիպրահայ երգիչ Հովիգը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը

«Եվրատեսիլ 2017» երգի ամենամյա մրցույթին Կիպրոսը ներկայացրած հայազգի երգիչ Հովիգը երկրպագուների դատին է հանձնել «ΑΝ ΔΕΙΛΙΑΖΩ ΜΗ ΘΥΜΩΝΕΙΣ» հունարեն երգը:

Երգի հոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Տարիներ առաջ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովիգը պատմել էր, որ ծնվել է Կիպրոսում, հաճախել հայկական դպրոց, և տանը հաղորդակցվել են հայերեն: «Կիպրոսի ժողովուրդն ինձ ճանաչում է որպես հայ երգիչ: Ինչ ինձ հիշում եմ, երաժշտության ոլորտում եմ: Այն ինձ համար լավագույն արտահայտչամիջոցն է: Հատկապես շատ էի երգում դպրոցում: «Նարեկ» վարժարանում ինձ Պավարոտի էին անվանում: 12 տարեկանում «Մելքոնյան» կրթական հաստատությունում ավելի մասնագիտացա երաժշտական ասպարեզում՝ մարզելով, մշակելով ձայնս»,-շեշտել էր Հովիգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս