
«Փնտրում ենք բանաձև, որ Մեսսին մնա»․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի հավանական ստորագրման մասին:
«Իրավիճակը զարգանում է: Նա ուզում է մնալ: Մենք ուզում ենք, որ նա մնա: Եվ մենք մեր ճանապարհին ենք և փնտրում ենք պայմանագրի ճիշտ բանաձևը»,- մեկնաբանել է նախագահը Deportes Cuatro-ի եթերում:
Այս ամառ հարձակվողը դարձավ ազատ գործակալ: Անցած մրցաշրջանում արգենտինացին 30 գոլ է խփել Լա Լիգայի 35 խաղում:
Սիրարփի Աղաբաբյան