Բաժիններ՝

Ռուս տղամարդը բանկային սխալի արդյունքում իր հաշվին 1,3 մլն դոլար է հայտնաբերել

Luxury Launches կայքը ներկայացնելով ռուս տղամարդու պատմությունը, որի հերոսը մեկ գիշերում միլիոնատեր է դարձել բանկային սխալի հետևանքով, գրում է․ «Կյանքը կարող է միաժամանակ և՛ առատաձեռն, և՛ դաժան լինել»։

35-ամյա Ռոման Յուրկովը տեխնիկական թվային սխալի արդյունքում 95,2 մլն ռուբլի (1,3 մլն դոլար) է հայտնաբերել իր բանկային հաշվին: Տղամարդու խոսքով՝ ինքը կապվել է բանկի հետ և ճշտել՝ արդյոք ամեն ինչ կարգին է իր հաշվի հետ, և ստացել է դրական պատասխան: Դրանից հետո Տուլայի բնակիչը գնել է շքեղ տներ, մեքենաներ և iPhone:

Յուրկովը 2020թ. մայիս 31-ից մինչ նույն թվականի հունիսի 1–ն իր հաշվից կատարել է 220 առանձին փոխանցում՝ անելով տարբեր գնումներ, այդ թվում՝ չորս բնակարան և երկու մեքենա: Յուրկովի պնդմամբ՝ ինքն անընդհատ կապի մեջ է եղել բանկի հետ, որի աշխատողները նրան վստահեցրել են, որ հաշվի հետ ամեն բան կարգին է:

Ի վերջո, երբ նրա հաշվին մնացել էր 39 մլն ռուբլի (540 000 դոլար), այն սառեցվել է, ապա գումարն առգրավվել, իսկ Յուրկովն էլ ձերբակալվել: Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել վեց տարի ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս