Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Շառունց» կոչվող հանդամասում, դեռևս չպարզված hանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արմեն Բադալյանը, 33-ամյա Ավետիք Եսայանն ու 25-ամյա Արթուր Օհանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031