Բաժիններ՝

Երեկ արդեն գլխավոր բժիշկը մեզ վիրահատություն անել արգելելու փորձ էր անում. Արտավազդ Սահակյան

Վիրաբույժ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով մանրամասնում է բաժանմունքի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Երեկ երկու հեռուստաալիքներով կատարվել են նկարահանումններ։
Հետագայում, երբ դիտեցի հաղորդումները, դրանք ակնհայտորեն ուղղորդված էին և կողմնակալ։ Հիմնականում ելույթ էր ունենում հարևան կառույցի ղեկավարը՝ ցուցադրելով ողբալի վիճակում գտնվող վիրահատարանը և բաժանմունքի հետ ընդհանրապես կապ չունեցող երրորդ հարկի առաստաղը։ Ես, լավ ճանաչելով գլխավոր բժշկին, կարող եմ ասել, որ երեբեք չի եղել դեպք, որ նա ուղեկցի որևէ լրատվամիջոցի, ավելին` նա ոչ մի քայլ առանց ռեկտորի համաձայնության չի անում։

Եթե այդքան մտահոգ են և փորձում են օգնել, ինչպես ցույց են տալիս տեսանյութում, ապա ինչո՞ւ պատերազմի օրերին ոչ մի օգնություն չեն ցուցաբերել, ամեն ինչ կատարվել է սփյուռքի և իմ ընկերների օգնությամբ»,- հավելում է Արտավազդ Սահակյանը։ Բժիշկը նշում է` չի կատարվել նաև իր ոչ մի պահանջ։ Այդ օրերին աշխատել են գերլարված, և միայն պրոռեկտոր Արմեն Մինասյանն է աշխատել իրենց հետ։ ։

Պատճառաբանելով, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու, փորձում են ազատվել բաժանմունքի աշխատակիցներից։

«Իրականությունն այն է, որ փորձում են մեզնից ազատվել։ Երեկ օրվա ընթացքում գլխավոր բժիշկը փորձ էր անում արգելել մեզ այստեղ վիրահատել, իրենց յուրաքանչյուր այց ահաբեկչություն է բուժքույրերի և բժիշկների համար։ Դիմել եմ ռեկտորին, որպեսզի թույլ չտա գլխավոր բժշկին միջամտել մեր աշխատանքին։ Պատկերացրեք, թե ինչ պայմաններում ենք աշխատում։ Մենք պատրաստ ենք դուրս գալ այստեղից ժամանակավոր, միայն թե այստեղ մեզ տան պայմաններ։ Իրենք ունեն այդ հնարավորությունները»,- նշում է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս