ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձը և Բաքվին ականների քարտեզների տրամադրումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով եմ, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել դեպի կայուն կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031