
Արարատի աղբավայրում մոտ 5000 քմ տարածքում աղբ է այրվում

Հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մոտ 3000 քմ տարածքում իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ Արարատ քաղաքի աղբավայրում․ առկա են ծխացող օջախներ։
Հիշեցնենք, որ Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։25-ին․ սահմանվել է հերթապահություն։