Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 225, մահվան՝ 1 դեպք

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 225 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 464-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 4521 է:

Երեկ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1100 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5621-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 97 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 074, փաստացի բուժվողներինը՝ 2769: Մեկ օրում արվել է 5073 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 197 651 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս