Google-ը կսկսի նախազգուշացնել որոնման կասկածելի արդյունքների մասին
Այն դեպքում, երբ թեման չափազանց թեժ է, և տեղեկատվությունն արագ փոխվում է:
Google որոնողական համակարգի նոր տարբերակում որոշ օգտվողներ սկսեցին նոր հաղորդագրություն տեսնել այն թեմաների որոնման համար, որոնց համար համակարգը ժամանակ չունեցավ հուսալի աղբյուրներ գտնելու: Սովորաբար սա թեժ լուր է, որը թարմացվում է՝ իրավիճակի զարգացման հետ մեկտեղ:
Քանի որ արհեստական ինտելեկտն այնքան էլ լավ չէ կայքի մասին ակնթարթորեն կարծիք կազմելու համար, և այն դեռևս պատշաճ կերպով չի սովորել, թե ինչպես է ճշմարիտ հաղորդագրությունները տարանջատել կեղծիքներից, Google-ը գնաց այլ ճանապարհով: Ալգորիթմները սովորել են պարզել, որ հարցումը կապված է ակտիվ քննարկվող թեմայի հետ, որի վերաբերյալ տեղեկատվությունը փոխվում է ավելի արագ, քան Google-ը կարող է այն մշակել:
Նշելու համար, որ որոնման արդյունքները կարող են անվստահելի լինել, համակարգը կցուցադրի նախազգուշացում. «Կարծես թե որոնման արդյունքներն արագորեն փոխվում են: Եթե թեման նոր է, վստահելի աղբյուրներից արդյունքներ ավելացնելու համար մի փոքր ժամանակ կպահանջվի»:
Նոր գործառույթն արդեն հասանելի է դարձել ԱՄՆ-ում որոնիչների որոշ օգտվողներին, իսկ ավելի ուշ այն տարածվելու է այլ երկրների վրա:
Սիրարփի Աղաբաբյան