Բաժիններ՝

Դեսպան Թումանյանը Իրանի կառավարության անդամի հետ քննարկել է երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 30 հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:

Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները:

Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031