
Հայաստանը դիմել է Միջազգային պարալիմպիական կոմիտե Պարալիմպիկ խաղերում ևս մեկ մասնակից ունենալու խնդրանքով

Տոկիոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերում Հայաստանը դեռևս ունի մեկ ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Նա հայտնեց, որ կոմիտեն արդեն իսկ դիմել է Միջազգային պարալիմպիական կոմիտե՝ ևս մեկ քվոտա ստանալու խնդրանքով: Մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կլինի մեկ շաբաթից: Այժմ Տոկիոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը պարաթլետ Ստասիկ Նազարյանն է: